Հայերեն   English   Русский  

​Լյուքսեմբուրգի վարչապետի նույնասեռական ամուսինը լուսանկարվել է ՆԱՏՕ-ի լիդերների կանանց հետ (լուսանկար)


  
դիտումներ: 9406

Բելգիայում ընթանում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների համաժողովը: Ղեկավարները հանդիպումներ են ունենում Բրյուսելի թագավորական դղյակում:

Մելանյա Թրամփ, Բրիջիթ Մակրոն, Էմինե Էրդողան

Մայիսի 25-ի պաշտոնական ճաշին հրավիրված էին նաև նրանց կանայք, այդ թվում՝ Մելանյա Թրամփը, Բրիջիթ Մակրոնը, Էմինե Էրդողանը:

Գոտյե Դեստնե,Քսավյե Բետելի

Ճաշից հետո կանանց հրավիրել են լուսանկարվելու: Նրանց շարքերում է հայտնել նաև Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բետելիի ամուսինը՝ 38-ամյա Գոտյե Դեստնեն:

Ինչպես գրում է Daily Mail-ը, դատելով լուսանկարներից, դա այնքան էլ դուր չի եկել Թուրքիայի նախագահի կնոջը՝ Էմինե Էրդողանին:

Հիշեցնենք, որ Լյուքսեմբուրգի վարչապետ Բետելն ու բելգիացի ճարտարապետ Դեստնեն ամուսնացել են 2 տարի առաջ: Դրանից առաջ նրանք միասին էին ապրում մոտ 5 տարի: Բետելը դարձել է եվրոպական երկրորդ լիդերը, որն ամուսնացել է տղամարդու հետ:

Ի դեպ, Լյուքսեմբուրգում թույլատրված են ոչ միայն նույնասեռ ամուսնությունները, այլ նաև երեխաներ որդեգրելը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: