Հայերեն   English   Русский  

​“7” նախագիծ-համերգային ծրագիրը նախևառաջ կրթադաստիարակչական նշանակություն ունի. Սերգեյ Սմբատյան


  
դիտումներ: 773

Երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ հունիսի 1-ին “Արամ Խաչատրյան” համերգասրահում տեղի կունենա “7” նախագիծ-համերգային ծրագիրը:

Համերգ-շոուի ընթացքում հանդիսատեսը ոչ միայն կունկնդրի սիրված ստեղծագործություններ, այլև ակտիվ մասնակցություն կունենան միջոցառմանը: Այսօր րագրողների հետ հանդիպման ժամաակ տեղեկացրին հաղորդավար Ավետ Բարսեղյանն ու Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:

“7” նախագծի նպատակն է` դասական երաժշտությունը խաղի տեսքով ներկայացնել փոքրիկ հանդիսատեսին: Ներկայացվելու են հայտնի դասական ստեղծագործություններ: Համերգն ինտերակտիվ է լինելու. փոքրիկ հանդիսատեսին խաղի տեսքով սովորեցնելու են շաբաթվա օրերը, գույները և այլն”,- ասաց Ավետ Բարսեղյանը:

Բանախոսների խոսքով` համերգի անվանումը խորհրդանշական է, քանի որ Աստված աշխարհը արարել է յոթը օրում: Գույները յոթն են, շաբաթվա օրերը յոթն են: Ելնելով ծրագրի վերնագրից` նախաձեռնողները հորինել են դասական երաժշտության հանդեպ գործած յոթ մեղք, համերգի ընթացքում հեռախոսի ձայնը միացնելը, մաստակ ծամելը և այլն: Կազմակերպիչները ցանկանում են որ երեխաները հետագայում չգործեն այդ մեղքերը:

Սերգեյ Սմբատյանն էլ նշեց, որ իրենք փորձում են ստեղծել ձևաչափ, որը հետաքրքիր կլինի երեխաների և մեծահասակների համար:

Կլինեն բազմաթիվ անակնկալներ, որոնց մասին անգամ ես տեղյակ չեմ: Պետք է խոստովանեմ, որ ինձ համար ևս շատ հետաքրքիր է այս նախագիծը”,- ասաց Սերգեյ Սմբատյանը` հավելելով, որ այս նախագիծը նախևառաջ կրթադաստիարակչական նշանակություն ունի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: