Հայերեն   English   Русский  

Մեկնարկել է ՀՀ ՊՆ-ում հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչների համար կազմակերպված դասընթացը


  
դիտումներ: 420

Մայիսի 29-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում մեկնարկել է ՀՀ ՊՆ-ում հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչների համար կազմակերպված «Ռազմական լրագրություն» խորագրով մեկշաբաթյա մասնագիտական դասընթացը։

ՀՀ ՊՆ-ում հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչների համար կազմակերպված դասընթացը

Դասընթացի նպատակն է աջակցել ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ռազմական ոլորտն առավել գրագետ և հմտորեն լուսաբանելու հարցում:

Դասընթացին մասնակցող լրատվամիջոցների ներկայացուցիչներին մայիսի 29-ին հանդիպել են ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը և ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը։ Հանդիպումների ընթացքում կարևորվել է լրատվամիջոցների դերը պաշտպանական ոլորտին վերաբերող տեղեկատվությունը մասնագիտորեն ներկայացնելու հարցում, քննարկվել են բանակային խնդիրներին առնչվող տեղեկատվության տրամադրման ու հրապարակման, զինված ուժերում տեղի ունեցող իրադարձությունների լուսաբանմանն առնչվող մի շարք հարցեր։

Դասընթացի ծրագիրը բաղկացած է տեսական և գործնական փուլերից: Դասընթացի մասնակիցները կհանդիպեն ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ, կունկնդրեն մասնագիտական դասախոսություններ, կմասնակցեն պաշտպանական ոլորտին առնչվող քննարկումների: Երկրորդ փուլի շրջանակում լրագրողները կայցելեն զորամասեր և մարտական հենակետեր, կիրականացնեն գործնական պարապմունքներ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: