Հայերեն   English   Русский  

​Ասանժը չի համաձայնվել իրեն հաքեր անվանած Էկվադորի նախագահի հետ


  
դիտումներ: 466

Սկանդալային WikiLeaks կայքի գլխավոր խմբագիր Ջուլիան Ասանժը հայտարարել է, որ համաձայն չէ Էկվադորի նախագահ Լենին Մորենոյի հետ, որն իրեն հաքեր է անվանել: Գրում է Russian.rt.com-ը:

Համապատասխան գրառում Ջուլիան Ասանժը թվիթերյան իր միկրոբլոգում է կատարել:

«Կոռուպցիայի վերաբերյալ ապացույցներ հրապարակելը և հաքերային գործունեությամբ զբաղվելը նույնը չեն: Ես լրագրող և խմբագիր եմ: Նույնիսկ Միացյալ Նահագներն ինձ հաքեր չի անվանում», - գրել է Ասանժը:

Ավելի վաղ Մորենոն լրագրողների հետ շփման ընթացքում Ասանժին հաքեր էր անվանել, սակայն խոստացել նրա համար ապաստան պահպանել Լոնդոնի դեսպանատանը:

Հիշեցնենք, որ մայիսի 26-ին Ջուլիան Ասանժը արձագանքել էր Էկվադորի նախագահի` երկրի ներքին գործերին չմիջամտելու կոչին` հայտարարելով, որ եթե ապացույցներ ունենա Էկվադորում կոռուպցիայի վերաբերյալ, ապա անկասկած դրանք կհրապարակի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: