Հայերեն   English   Русский  

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հոդվածը ՄԱԿ-ի խաղաղապահության վերաբերյալ


  
դիտումներ: 14428

Հարգելի գործընկերներ,

Մայիսի 29-ը ՄԱԿ-ի խաղաղապահների միջազգային օրն էր։

Այս կապակցությամբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հոդված է հրապարակել, որում, մասնավորապես ասվում է.

«...Վերջին տարիներին ՄԱԿ-ի խաղաղապահության վրա ստվեր են նետել սեռական շահագործման ու բռնության սարսռալի դեպքերը։ Այդ դեպքերը վրդովեցուցիչ ոտնահարում են այն ամենի, ինչ մենք արժևորում ենք։ Այս պատուհասի հաղթահարումը գերակա խնդիր է ՄԱԿ-ի ողջ համակարգի համար։ Ես ծրագիր եմ ներկայացրել ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրներին, որի նպատակ է վերացնել անպատժելիությունը և մեր խաղաղապահ առաքելություններում ու ՄԱԿ-ի շտաբներում ներդնել զոհերի իրավունքների պաշտպանների համակարգ։ Ես մտադիր եմ աշխարհի առաջնորդներին մոբիլիզացնել այս կարևորագույն քայլերի շուրջ։Երբ մարդկանց հարցնում են իրենց առաջնահերթությունների մասին՝ Նյու Յորքից մինչև Նյու Դելի, Կահիրեից մինչ Քեյփթաուն, նրանք նույն պատասխանն են տալիս։ Նրանք ցանկանում են անվտանգություն և ապահովություն, իրենց երեխաներին մեծացնել խաղաղ պայմաններում և նրանց ապահովել կրթությամբ ու իրենց ապագան կառուցելու հնարավորություններով։

ՄԱԿ-ի խաղաղապահները մեկն են այն ուղիներից, որոնց միջոցով կյանքի ենք կոչում այդ համընդհանուր ձգտումը և աշխարհն ավելի անվտանգ դարձնում բոլորի համար»։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: