Հայերեն   English   Русский  

​Թրամփը Մերկելին որպես քաղաքական հակառակորդ է դիտարկում. Բունդեսթագի պատգամավոր


  
դիտումներ: 525

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր միկրոբլոգում արված գրառման շնորհիվ հստակորեն հասկացնել է տվել, որ Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելին որպես քաղաքական հակառակորդ է դիտարկում: Գրում է Russian.rt.com-ը:

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության պատգամավոր Թոմաս Օպերմանը:

«Թրամփը իր թվիթերում հստակորեն հասկացնել տվեց, որ Գերմանիային որպես քաղաքական հակառակորդ է դիտարկում», - հայտարարել է պատգամավորը:

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել էր Գերմանիայի տնտեսական քաղաքականությունը այն բանից հետո, երբ ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերելը հայտարարել էր, որ Եվրոպան պետք է իր ուղով գնա` հույսն ԱՄՆ-ի վրա չդնելով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: