Հայերեն   English   Русский  

«Չէի պատկերացնի, որ ինձ նվիրված նամականիշ կլինի». Արթուր Ալեքսանյան


  
դիտումներ: 679

«Կարծում եմ սա պատմություն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը` իրեն նվիրված նամականիշի մարումից հետո: Այս մասին գրում է ՀԱՕկ լրատվության բաժինը:

«Ինձ համար մեծ պատիվ է, որ իմ նկարով նամականիշ է մարվում: Փոքր ժամանակ, երբ տեսնում էի մեր օլիմպիական չեմպիոնների նամականիշերը, չէի էլ կարող պատկերացնել, որ կլինի նաեւ իմը: Շնորհակալ եմ «Հայփոստ»-ին: Սա ինձ ուժ կտա հետագայում եւս բարձր պահել Հայաստանի պատիվը: Նամականիշը շատ գեղեցիկ էր»,- նշեց օլիմպիական չեմպիոնը:

Խոսելով առաջին անգամ Օլիմպավանում ընթացող ուսումնամարզական հավաքի մասին, Ալեքսանյանն ասաց, որ Օլիմպավանը կառուցված է միջազգային բոլոր ստանդարտներին համապատասխան եւ ամեն բան իդեալական է:

Նշենք, որ Այսօր Օլիմպավանում մարվեց եւ շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշով գեղաթերթիկ` նվիրված «Ապորտ. Հայ օլիմպիական չեմպիոններ. Արթուր Ալեքսանյան» թեմային:

Նամականիշը մարեցին Արթուր Ալեքսանյանը, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, ՀՀ տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարար Վահան Խաչատրյանը եւ «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ԲՎ գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը:

Գեղաթերթիկի վրա պատկերված են Ռիո-2016-ում Արթուր Ալեքսանյանի գոտեմարտերից հատվածներ, ինչպես նաեւ ըմբիշի ոսկե մեդալը` տեղադրված օլիմպիական օղակների մեջ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: