Հայերեն   English   Русский  

Բուռն բանավեճերից հետո ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց մի քանի նախագծեր


  
դիտումներ: 939

Ազգային ժողովը քվեարկությամբ ընդունեց կառավարության հրավիրած արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ քննարկված մի շարք օրենսդրական նախաձեռնություններ:

ԱԺ-ն կողմ քվեարկեց «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծին և հարակից նախագծերի փաթեթին, «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությանը, ինչպես նաև «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին:

Միաձայն ընդունվեց նաև «Իրավական ակտերի մասին ՀՀ օրենքում» փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:

«Կառավարության կառուցվածքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծին և հարակից օրենքի նախագծերի փաթեթին կողմ քվեարկեց 58, դեմ՝ 11 պատգամավոր, ձեռնպահ՝ 19 պատգամավոր:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: