Հայերեն   English   Русский  

Սպիտակ տանը պատմել են Թրամփի և Մերկելի «անհավանական» հարաբերությունների մասին


  
դիտումներ: 311

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ «անհավանական» հարաբերություններ ունի Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելի հետ: Այդ մասին հայտնել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Շոն Սփայսերը: Գրում է Russian.rt.com-ը:

«Ես կարծում եմ, որ իր հարաբերությունները Մերկելի հետ նա կբնութագրեր որպես լիակատար անհավանական: Նրանք շատ լավ հարաբերություններ ունեն: Նա շատ է հարգում Մերկելին», - հայտարարել է Սփայսերը ճեպազրույցի ընթացքում:

Նրա խոսքով` երկու քաղաքական գործիչները աշխատում են ԱՄՆ-ի և Գերմանիայի միջև երկկողմանի հարաբերություններն ամրապնդելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Անգելա Մերկելը հայտարարել էր, որ Եվրոպական միությունն ԱՄՆ-ի և այլ երկրների հետ պետք է ընկերական հարաբերություններ պահպանի, սակայն միևնույն ժամանակ միությանը անհրաժեշտ է ինքնուրույն որոշումներ կայացնել, որոնք ազդեցություն կունենան սեփական ապագայի վրա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: