Հայերեն   English   Русский  

​Ելակի մուրաբա


  
դիտումներ: 6139

Իսկը ժամանակն է վերհիշելու ելակի մուրաբայի պատրաստումը:

Ելակն ընտրել, պտուղը կոնյակի կամ օղու մեջ թաթախել ու պոչը հեռացնել:

Նախապատրաստած պտուղները լցնել թասի մեջ, ավելացնել նախատեսված շաքարավազի կեսը, իսկ մնացածից օշարակ եփել: Պատրաստի օշարակը կրակից վերցնել, ելակը հյութի հետ լցնել դրա մեջ ու թասը զգուշորեն թափահարել այնպես, որ բոլոր պտուղները օշարակով թաթախվեն: Ապա թասը դնել կրակին ու եփել մինչև պատրաստ լինելը. քափը վերջում քաշել:

Եթե ելակը հյութալի է, ապա 5-6 ժամ շաքարավազի մեջ պահելուց հետո պետք է վրան ավելացնել մնացած շաքարավազն ու եփել:

Չափաբաժինը

1 կգ ելակին՝ 1,2 կգ շաքարավազ և 100 գ ջուր:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: