Հայերեն   English   Русский  

​ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը` միջազգային հանրության երեք գլխավոր խնդիրների մասին


  
դիտումներ: 271

Միջազգային հանրության առանցքային խնդիրներն են վստահության պակասը, բյուրոկրատիան և այլատյացությունը: Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել ՄԱԿ-ի գլխավոր Անտոնիո Գուտերեշը: Գրում է Russian.rt.com-ը:

«Ես կարծում եմ, որ ամենամեծ խնդիրը վստահության բացակայությունն է: Երկրորդ խնդիրն իհարկե բյուրոկրատիան է: Իսկ երրորդը ` պոպուլիզմի, ռասիզմի և այլատյացության միտումը, որոնց մենք ականատես ենք լինում ժամանակակաից աշխարհում», - ТАСС լրատվական գործակալությունը մեջբերում է Գուտերեշի խոսքերը:

Նա նաև ընդգծել է, որ ներկայումս ՄԱԿ-ը քայլեր է ձեռնարկում, որոնք ուղղված են ահաբեկչության դեմ արդյունավետության բարձրացմանը:

Մայիսի 28-ին հաղորդվել էր, որ ամերիկացի գործարարները ԱՄՆ-ի իշխանություններին ռասայական խտրականության մեջ են մեղադրել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: