Հայերեն   English   Русский  

Արա Բաբլոյանը շնորհավորել է ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանին


  
դիտումներ: 700

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ծննդյան 80-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանին: Շնորհավորական ուղերձում ասված է.

«Հարգելի պարոն Ղազանչյան,

շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-ամյակի առթիվ:

Թատերական ժանրն ու դերասանական խաղը ռեժիսորի Ձեր հմուտ ղեկավարությամբ վարպետորեն են համաձուլվել այն բազմաթիվ բեմադրություններում, որոնք տարիներ շարունակ կյանքի եք կոչել տարբեր թատրոններում ու բեմերում` հարստացնելով մեր մշակույթը: Ստեղծագործական ուրույն ձեռագրի շնորհիվ Դուք մնայուն հետք եք թողնում հայրենական թատերարվեստում, որտեղ արժանիորեն եք դրսեւորում նաեւ կազմակերպչի Ձեր ունակությունները:

Եւս մեկ անգամ շնորհավորելով ծննդյան հոբելյանի առթիվ` մաղթում եմ Ձեզ առողջություն, ստեղծագործական հաջողություններ եւ ամենայն բարիք»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: