Հայերեն   English   Русский  

Կարևոր է շնորհակալ լինել մեր նախնիներին, որ ունենք մոլորակի ամենալավ երկիրը, թեև օրեցօր դատարկվող, օրեցօր աղքատացող, բայց մերը.Նաիրի Հոխիկյան


ՖԲ -յան գրառում,​Շնորհակալություն հայտնելու արվեստը


  
դիտումներ: 5562

Հայաստանում և ընդհանրապես, երբևէ Հայաստանից հեռացած և աշխարհի ցանկացած անկյունում ծվարած բոլոր հայերը բոլոր հնարավոր առիթներով դժգոհում են մեր երկրի՝

Հայաստանի թերություններից, չընձեռված հնարավորություններից՝ "հայրենիքը մեզ ինչ է տվել" ծամծմված արդարացմամբ:

Նման դեպքերում միշտ առաջին հարցը, որ ծնվում է, հետևյալն է՝ իսկ մենք մեզ դաստիարակե՞լ ենք շնորհակալ լինելու հասարակ, բայց շատ կարևոր արժեհամակարգով:

Նայեցեք շուրջը: Մեզ շրջապատողները պատվից ցածր են համարում շնորհակալություն հայտնել, երբ հերթում տեղդ զիջում ես, երբ մեքենայով ճանապարհ ես տալիս, երբ դուռը բաց ես պահում, որպեսզի հետևիցդ եկողը նույնպես անցնի: Սրանք, իհարկե, պարզունակ օրինակներ են, մինչդեռ պետականության հիմքում նաև պարզունակ երևույթներն են:

Շնորհակալ լինել ունեցածի համար, պահել այն ամուր և ձգտել ավելացնել, ոչ թե չգնահատել և նայել ուրիշի ձեռքին: Ես կարծում եմ, որ մեր հանրությանը՝ մեզնից յուրաքանչյուրին հենց շնորհակալ լինելու հատկությունն է անհրաժեշտ, կարողանալ հայտնել շնորհակալություն և երախտապարտ լինել, գնահատել քեզ արված լավությունը կամ քո ունեցած արժեքը:

Ի վերջո, կարևոր է շնորհակալ լինել մեր նախնիներին, որ ունենք մոլորակի ամենալավ երկիրը, թեև օրեցօր դատարկվող, օրեցօր աղքատացող, բայց մերը: Աշխարհի հազարավոր ազգեր չունեն պետություն, ձուլվել կամ ձուլվում են պատմության ընթացքի մեջ, իսկ մենք՝ հայերս, ունենք պետականություն, բանակ և ազգային ավանդույթներ՝ պարտք ունենալով պահել այդ արժեքները և ավելի ուժեղացած փոխանցել մեր երեխաներին:

Շնորհակալ լինել, որ ունենք Հայաստանի պետություն՝ ՄԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ...





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: