Հայերեն   English   Русский  

Dolce & Gabbana նորաձևության տունը Քեյթ Միդլթոնի պատվին զգեստ է թողարկել


  
դիտումներ: 1021

Իտալական Dolce & Gabbana նորաձևության տան գլխավոր դիզայներները, ոգեշնչվելով Քեյթ Միդլթոնի ոճով, նոր զգեստ են ստեղծել, որի արժեքը 2000 ֆունտ կկազմի: Զգեստի մոդելը, որը կթողարկվի կանաչ և սպիտակ գույներով, ստացել է Middleton անվանումը: Գրում է Popcornnews.ru-ն:

Չնայած այն հանգամանքին, որ Քեմբրիջի դքսուհին առօրյա կյանքում առավելագույնս հասարակ հագուստներ է նախընտրում, որոնք սովորոկան խանութներից է ձեռք բերում, սակայն պաշտոնական միջոցառումների շրջանակներում արքայազն Ուիլյամի կինն, այնուամենայիվ, պարտավորվում է աշխարհահռչակ նորաձևության տների հագուստներից կրել:

Նախորդ տարի Քեյթը վոլեյբոլի խաղի ներկա գտնվել էր Dolce & Gabbana ապրանքանիշի կանաչի գույնի զգեստով: Պարզվեց այդ զգեստը ընդամենը մեկ օրինակով հատուկ Քեյթ Միդլթոնի համար է կարվել, սակայն ավելի ուշ Քեյթի ոճի սիրահարներին հաջողվեց հասնել իրնեց նպատակին և այդ զգեստը պաշտոնապես դքսուհու պատվին թողարկվեց, որը կարելի է ձեռք բերել Net-a-Porter.com համացանցային խանութից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: