Հայերեն   English   Русский  

Իսպանիայի նոր թագավորը և թագուհին պապին հրավիրել են Իսպանիա


​ Երկուշաբթի օրը Իսպանիայի նոր թագավորը և թագուհին իրենց առաջին օտարերկրյա ճամփորդության ժամանակ Վատիկանում հանդիպել են պապ Ֆրանցիսկոսի հետ:


  
դիտումներ: 1048

Թագավոր Ֆելիպե VI-ը և թագուհի Լետիցիան Ֆրանցիսկոսի հետ հանդիպել են պապական գրադարանում: Նրանք առանձին զրուցել են 40 րոպե, իսկ մեկնելիս Ֆելիպեն Ֆրանցիսոսին հրավիրել է այցելել Իսպանիա և խոնարհվել նրա մատանին համբուրելու համար:

Վատիկանը հայտարարել է, որ սա միապետի առաջին օտարերկրյա ճամփորդությունն էր, իսկ պապի հետ զրույցը հիմնականում վերաբերվել է Իսպանիայում եկեղեցի-պետություն համագործակցությանը և չնշված գլոբալ կոնֆլիկտների:

Ֆրանցիսկոսը մի քանի առիթներով հանդիպել է Ֆելիպեի ծնողներին՝ թագավոր Խուան Կառլոսին և թագուհի Սոֆիային:

Խուան Կառլոսը գահից հրաժարվել է այս ամսվա սկզբին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: