Հայերեն   English   Русский  

ԼՂՀ ՊՆ-ն պարզաբանում է...


  
դիտումներ: 947

ԼՂՀ ՊՆ մեկնաբանել է Ադրբեջանի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի անդամների մարմինների դուրսբերման հատուկ գործողության փաստի հերքումը:

Հացորդագրության մեջ ասվում է. «Ի գիտություն Ադրբեջանի քարոզչամեքենայի եւ դրան սպասարկող լրատվամիջոցների՝ ԼՂՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է։ Հայկական խոցված ուղղաթիռի տարհանման գործողությունն իրականացվել է ոչ միայն նախօրեին, այլեւ այն օրը, երբ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր առաջնագծում կորուստների մասին՝ ներկայացնելով նրանց որպես հայ դիպուկահարների զոհեր։

Որպես հիշեցում հավելենք, որ ԱՀ ՊՆ-ն նման բովանդակությամբ հայտարարություններից մեկը տարածել էր նոյեմբերի 20-ին։

Ադրբեջանի քարոզչամեքենայի այս հնարքը սեփական անօգնականությունը թաքցնելու հերթական փորձն է»,- ասված է հաղորդագրությունում։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: