Հայերեն   English   Русский  

​«Ոսկե ծիրան» կինոփառատոնը կբացի Համո Բեկնազարյանի «Խասփուշ» ֆիլմը


  
դիտումներ: 26047

«Ոսկե ծիրան» կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 9-16-ը:

Փառատոնն ստացել էր մոտ 1100 հայտ՝ 96 երկրից: Մրցութային և արտամրցութային տարբեր ծրագրերում ընդգրկվել է ավելի քան հարյուր ֆիլմ:

Այսօր հրավիրված ասուլիսի ժաման

Փառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը հայտնեց Փառատոնը կբացի Համո Բեկնազարյանի «Խասփուշ» ֆիլմը (1927թ.):

Փակման ֆիլմը կլինի Ջո Բեռլինգեր «Բնաջնջման մտադրությունը»: Հայկական ցեղասպանության մասին պատմող այդ վավերագրական ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել «Տրայբեկա» կինոփառատոնում:

«Ֆիլմը պատմում է «Խոստում» ֆիլմի նկարահանումների մասին: Բայց դա ընդամենն առիթ է, որպեսզի ռեժիսորը, վավերագրողը խորանա այդ թեմայի մեջ, վերծանի և էկրան բարձրացնի բոլոր վերապրածների դոկումենտալ կադրերը, Ռեժիսորը հանդիպում է պատմաբանների և գիտնականների հետ՝ Հայոց ցեղասպանության և Թուրքիայի մերժողական քաղաքականության վրա լույս սփռելու նպատակով»,-ասաց տիկին Հարությունյանը:

«Ոսկե ծիրան»-ի` ավանդական դարձած Երևանյան պրեմիերաներ, «Հետահայաց ցուցադրություններ» և «Հարգանքի տուրք» արտամրցույթային ծրագրերն այս տարի ևս հանդիսատեսին և կինոսեր հասարակությանը կծանոթացնեն համաշխարհային կինոարվեստի գլուխգործոցներին: Կինոցուցադրությունները կզուգորդվեն վարպետության դասերով:

փառատոների մակարդակը մեծ չափով կախված է ժյուրիների հեղինակությունից և ծրագրերի գեղարվեստական որակից, քանի որ մասնակցի համար շատ կարևոր է, թե ով է իրեն դատում և ում ձեռքից է մրցաբնակ ստանում

Այսպիսով, միջազգային խաղարկային մրցույթի ժյուրին գլխավորելու է է բրիտանացի ռեժիսոր Հյու Հադսոնը, վավերագրական մրցույթի ժյուրին գլխավորելու է ԱՄՆ-ից վավերագրող Յուջին Քորը: «Հայկական համայնապատկեր» ազգային մրցույթը կ ղեկավարի հայ ռեժիսոր Դավիթ Սաֆարյանը:

Ասուլիսին ներկա Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նշեց, որ փառատոնի դերն անգնահատելի է. «Այս փառատոնը կինոյի զարգացման հարցում լրջագույն դերակատարություն ունի»,- նշեց նախարարը:

Նա ընդգծեց, որ 7 տեղերում մայրաքաղաքում լինելու են կինոցուցադրություններ, որն իրադարձությունն իսկական տոնի կվերածի: Հետագայում որոշ ֆիլմեր կներկայացվեն նաև մարզերում շրջիկ կինոթատրոնների միջոցով, ինչը կմեծացնի փառատոնի աշխարհագրությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: