Հայերեն   English   Русский  

Պանրով կարտոֆիլաձողեր


  
դիտումներ: 1995

Բաղադրությունը


Միջին չափսի 5 կարտոֆիլ

2 ձու

100 գ պաքսիմատ

100 գ պինդ պանիր

2,3 ճ.գդալ ալյուր

ձեթ` տապակելու համար

աղ, սև պղպեղ:

Համեմունքներ` ըստ ճաշակի (համեմի սերմ, քրքում):

Պատրաստման եղանակը

1.Կարտոֆիլը խաշել, մաքրել ու քերիչով անցկացնել:

2.Ավելացնել ձուն, համեմունքներն ու լավ խառնել:

3. Ավելացնել մաղած ալյուրն ու խառնել:

Հիմքը պատրաստ է:

4.Պանրից քառակող ուղղանկյուններ կտրատել:

Խոնավ ձեռքերով կարտոֆիլե ձողեր ձևավորել, մեջտեղում պանրի շերտը տեղադրել, թաթախել պաքսիմատի մեջ ու ձեթով տապակել բոլոր կողմերից, մինչև ոսկեգույն կեղև ստացվի:

Պատրաստի ձողիկները կարելի է մատուցել թե՛ տաք, թե՛ սառը վիճակում, նախընտրած թանձրահյութով (կետչուպ, մայոնեզ):





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: