Հայերեն   English   Русский  

Սիրիայի զինված ընդդիմությունը Թուրքիային տրամադրել է դեսկալացիայի գոտիների վերաբերյալ քարտեզներ


  
դիտումներ: 25514

Ազատ սիրիական բանակի գլխավոր շտաբի պետ Ահմեդ Բերրին «ՌԻԱ Նովոստի» գործակալութանը հայտնել է, որ Սիրիայի զինված ընդդիմության պատվիրակությունը քարտեզների վրա նշել է դեսկալացիայի գոտիները և դրանք տրամադրել թուրքական կողմին, որը Թուրքիան քննարկում է Ռուսաստանի հետ:

«Մենք դրանք պարզել ենք, նշել քարտեզների վրա և տրամադրել թուրքերին: Նրանք դրանք քննարկում են ռուսների հետ»,- նշել է Բերրին:

Մայիսի 3-4 Աստանայում տեղի ունեցած միջազգային բանակցությունների ընթացքում Սիրիայում հրադադարի հաստատման երաշխավոր երկրները՝ Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան, ստորագրել են Սիրիայում դեսկալացիայի չորս գոտիների ստեղծման մասին հուշագիր: Դրանք ընդգրկում են Իդլիբ նահանգը, ինչպես նաև հարևան Լաթակիա, Համա և Հալեպ նահանգների որոշակի մասեր, հյուսիսում Հոմս, Արևելյան Գուտա նահանգների որոշակի մասեր, Սիրիայի հարավում Դերաա և Քունեյթրա նահանգների որոշ շրջաններ: Ռուսաստանը կոչ է արել Միացյալ Նահանգներին միանալ հարադարարի ռեժիմի մոնիթորինգին, սակայն Վաշինգտոնը չի ցանկացել միանալ այդ աշխատանքին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: