Հայերեն   English   Русский  

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին


  
դիտումներ: 421

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին Թեհրանում՝

Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի և Իմամ Խոմեյնիի դամբարանի վրա տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների և դրանց հետևանքով անմեղ զոհերի ու տասնյակ վիրավորների կապակցությամբ:


«Խստորեն դատապարտելով ահաբեկչության և ծայրահեղականության ցանկացած դրսևորում՝ համոզված ենք, որ անհրաժեշտ է միասնականորեն պայքարել միջազգային այդ արհավիրքի դեմ:

Կարևորելով մեր հարևան և բարեկամ երկրում անվտանգությունն ու կայունությունը՝ վստահ եմ, որ Իրանի իշխանությունները ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները նման գործողություններն իսպառ կանխարգելելու ուղղությամբ։

Այս դժվարին պահին խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Ձերդ Գերազանցությանը, Իրանի բարեկամ ժողովրդին և զոհվածների հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում»,-ասված է Նախագահի ցավակցական հեռագրում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: