Հայերեն   English   Русский  

​Նեպալում 47 մարդ է զոհվել ավտոբուսի վթարից


  
դիտումներ: 1076

Նեպալում ավտոբուսի մասնակցությամբ վթարից 47 մարդ է զոհվել, հաղորդել է РИА Новости-ն:

Վթարը տեղի է ունեցել Նեպալի Ջայարկոտե լեռնային շրջանում, նոյեմբերի 20-ին:

Վարորդը չի կարողացել ավտոբուսը կառավարել ու ընկել է Բերի գետը: Տասը ուղևորի հաջողվել է փրկվել: Այն ժամանակ տեղեկություն կար 27 զոհի մասին, նոր զոհեր են հայտնաբերվել ավտոբուսը գետից դուրս բերելուց հետո, նոյեմբերի 23-ին:

Նեպալի ավտոճանապարհներն Ասիայում ամենավտանգավորներից են համարվում: Ավտոճանապարհների վիճակը, ծածկույթի անբավարարությունը, տրանսպորտային միջոցների անմխիթար վիճակը և եղանակային պայմանները բազմաթիվ վթարների պատճառ են դառնում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: