Հայերեն   English   Русский  

​Հարթ մաշկի համար


  
դիտումներ: 1949

Ոչ բոլորի բախտն է ժպտում հարթ ու առողջ գույնի մաշկ ունենալու հարցում: Թերությունները իհարկե հնարավոր է արևայրուքով կամ հարդարամիջոցների օգնությամբ թաքցնել, սակայն բոլորն էլ երազում են գեղեցիկ մաշկ ունենալու մասին: Ի վերջո, դա նաև առողջության մասին վկայող հանգամանք է: Իսկ տան պայմաններում կարելի է որոշ բնական միջոցներով հաճելի արդյունք ստանալ:

Մեր նախորդ սերունդներն այսքան կոսմետիկ զինանոցի չեն տիրապետել, սակայն առողջ մաշկ ունենալու ցանկություն միշտ է եղել: Իսկ դրա համար նրանք կիրառել են ձեռքի տակ եղածը, օրինակ՝ խնձորի հյութ:

Նույն նպատակի համար կարելի է նաև կարմիր կամ սև հաղարջ կիրառել: Դրա համար պետք է մի բուռ հատապտուղներից քամել հյութը, թանզիֆը թաթախել այդ հյութի մեջ ու 15 րոպե թրջոցի նման դնել դեմքին, ապա լվացվել գոլ ջրով:

Սոդա

Մեկ թեյի գդալ սոդան թրջել մի քանի կաթիլ ջրով, որ խյուս ստացվի: Ստացվածը քսել խնդրահարույց հատվածներին (կարելի է թեթևակի մերսելով), ապա լվացվել:

Կիտրոնահյութ

Եթե ցիտրուսներից ալերգիա չունեք, ապա կարելի է կիտրոնահյութով ու թթվասերով դիմակ պատրաստել. բաղադրիչները 1:1-ի հարաբերությամբ խառնել ու քսել դեմքին, 15 րոպեից լվացվել:

Սխտոր

Սխտորը մեծ քանակությամբ եթերայուղեր է պարունակում, որոնք հրաշալի սպիտակեցնում են ու գունաբացում պիգմենտային բծերը: Պարզապես պետք է մաքրած սխտորը կիսել ու դրանով դեմքը տրորել օրական մի քանի անգամ:

Ցինկ ու սելեն

Չի բացառվում, որ պիգմենտային բծերն այդ երկու կարևորագույն տարրերի անբավարարության մասին են հուշում: Դրա համար սննդաբաժնում պետք է ներառել ցինկ ու սելեն պարունակող մթերքներ՝ վարսակաձավար, ընկույզ, կաթ, քրքում, ոսպ, ձուկ, ծովամթերք, լյարդ, քնջութ:

Այս միջոցները կօգնեն սպիտակեցնել մաշկը, գունաթափել պիգմենտային բծերը և թարմ տեսք կհաղորդեն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: