Հայերեն   English   Русский  

Պահածո մի´ պատրաստեք. մասնագետ


  
դիտումներ: 886

Այս տարվա 5 ամիսներին արձանագրվել են և´ բոտուլիզմով, և´ սնկային, և´ ստաֆիլակոկային թունավորման դեպքեր:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց Առողջապահական պետական տեսչության հիգիենայի բաժնի պետ Մարգարիտա Բաբայանը:

Ըստ նրա՝ գրանցել է բուտուլիզմով թունավորման 5 դեպք՝ 12 տուժածով, որից երկուսը երեխաներ են և արձանագրվել է երկու մահվան դեպք։ Սնկից թունավորման դեպքերը ևս հաճախակիացել են, միայն Լոռու մարզում 5 դեպք է գրանցվել, մեկական դեպք՝ Արարատի և Կոտայքի մարզերում: Սնկից տուժածների թիվը կազմում է 14, որից հինգը երեխաներ են։

«Ամառը սկսվել է: Հատկապես երեխաները չպետք է սունկ հավաքեն և ուտեն: Հաճախ երեխաներն են գնում անտառ, միասին հավաքում են. Դա շատ վտանգավոր է»,- նկատեց մասնագետը:

Ոչ ճիշտ հիգիենայի կանոնների պահպանման պատճառով Լոռու մարզում ստաֆիլակոկի 3 դեպք է գրանցվել 25 տուժածով, որից 17-ը միայն երեխաներ:

«Ամառվա սեզոնն սկսվել է, պահածոյացման սեզոնը ևս սկսել է, ու խնդրում եմ բնակչությանը՝ զերծ մնալ պահածո պատրաստելուց, եթե կարելի է այլ տարբերակներ գտնել սնունդը պահելու համար։ Պահածոներ օգտագործելիս էլ կրկին կրակի վրա պետք է եռացնել »,- ասում է Մարգարիտա Բաբայանը։

Պետք է հաշվի առնել, որ շոգերն արդեն ընկել են և մանրէները տաք կլիմայական պայմաններում շատ ավելի ակտիվորեն են բազմանում ու տարածվում Սննդային թունավորումներից զերծ մնալու համար սննդամթերքը պատրաստելուց առաջ, ուտելուց միշտ պետք է ձեռքերը լվանալ, այն խանութներում, որտեղ պատրաստվում են աղցաններ, 6 ժամից ավել պահված աղցանը ոչ մի դեպքում չի կարելի պահել: Թթվասերով աղցան պետք է շատ քիչ քանակությամբ պատրաստել կամ էլ օգտագործ թթվասերը մատուցելուց անմիջապես առաջ: Աղցանները մեկ օրից ավել չպետք է պահել սառնարանում:

Ըստ Մարգարիտա Բաբայանի՝ բոտուլիզմի դեպքում ախտանշաններն են սրտխառնոց, փսխում, գլխացավ, ձայնի խռպոտություն, եթե սկսվել են ինչ-որ գործընթացներ, և մարդն օգտագործել է ինչ-որ պահածո, անպայման դիմել բժշկի և ասել՝ ինչ պահածո է ինքը կերել: Նույնը վերաբերում է սնկային թունավորմանը:

Մասնագետը խորհուրդ տվեց խուսափել «լցնովի» պաղպաղակ ուտելուց:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: