Հայերեն   English   Русский  

Անգելա Մերկելը հայտարարությամբ է հանդես եկել


  
դիտումներ: 711

Հուլիսին Գերմանիայում անցկացվելիք «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթուղթը չի համապատասխանի անդամ բոլոր երկրների շահերին: Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը: Գրում է Russian.rt.com-ը:

«Կլինեն կետեր, որ մեզանից ոչ բոլորը կստանան այն, ինչ ցանկանում էին, սակայն Փարիզի համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու վերաբերյալ որոշումից հետո դա ակնհայտ է: Հանդիպման շրջանակներում բազմաթիվ կարևոր հարցեր կքննարկվեն, և մենք կփորձենք առավելագույն թվով հարցերի շուրջ համաձայնության գալ: Սակայն որպես գագաթնաժողովի ղեկավար ես պետք է հայտնեմ, թե ինչ հարցերի շուրջ համաձայնության գալ չի հաջողվել», - ТАСС լրատվական գործակալությունը մեջբերում է Մերկելի խոսքերը:

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Վլադիմիր Պուտինը և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփը կարող են հանդիպել «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի շրջանակներում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: