Հայերեն   English   Русский  

Ադրբեջանում ձերբակալվել է հերթական ընդդիմադիր ակտիվիստը


  
դիտումներ: 20242

Ընդդիմադիր Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության երիտասարդական կոմիտեի Հաթայի շրջանային մասնաճյուղի ակտիվիստ Իսլամ Իսլամզադեն Աղդամի շրջանային դատարանի որոշմամբ դատապարտվել է 25 օրվա կալանքի:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը, ընդդիմադիր կուսակցության հաղորդագրությունում նշված է, որ դատարանի դահլիճից նրան տարել է հարևան Բարդայի շրջանում գտնվող մեկուսարան:

Օրերս Իսլամզադի եղբորը կանչել էին Գուզանլը գյուղում գտնվող Աղդամի շրջանային ոստիկանության բաժանմունք՝ նրանից պահանջելով, որ Իսլամ Իսլամզադեն ներկայանա ոստիկանություն: Վերջինս բնակվում է մայրաքաղաք Բաքվում, սակայն ունի Աղդամի շրջանի գրացում: Ընդդիմադիր ակտիվիստին կալանավորելու պատճառները հայտնի չեն: Հայտնի է, որ նա եղել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի ակտիվ օգտատեր և քննադատել է իշխանություններին: Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցությունում կարծում են, որ կալանավորման պատճառ հանդիսացել է հենց այդ գործունեությունը:

Գործակալությանը չի հաջողվել ոստիկանությունից մեկնաբանություն ստանալ: Նշենք, որ ներկայումս կալանքի տակ են գտնվում ընդդիմադիր կուսակցության ավելի քան տաս ակտիվիստ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: