Հայերեն   English   Русский  

​Պետերբուրգում մի ընտանիք է զոհվել անհայտ նյութից թունավորումից


  
դիտումներ: 1102

Սանկտ Պետերբուրգում հետաքննում են մի ամբողջ ընտանիքի մահվան գործը: Նոյեմբերի 22-ին հայտնաբերվել են 11-ամյա դպրոցականի ու նրա ծնողների դիերը: Փաստով գործ է հարուցվել` «սպանություն» հոդվածով:

Ներկայում ողբերգության վայրի ուսումնասիրություն է կատարվում, պարզվում ու հարցաքննվում են վկաներն ու ականատեսները, անհրաժեշտ փորձաքննություն է կատարվում:

Նախնական տվյալների համաձայն, ընտանիքը զոհվել է անհայտ նյութով թունավորումից:

Չի բացառվում նաև կատարվածի քրեական վարկածը: Իրավապահ մարմինների աղբյուրի տեղեկացմամբ, զոհերի մարմինները հայտնաբերվել են հայտնաբերվել:

Հարազատների մահվան մասին հայտնել է ընտանիքի ավագ որդին: 18-ամյա երիտասարդն առավոտյան է վերադարձել ընկերների մոտից ու հայտնաբերել ընտանիքի անդամներին մահացած:

Որոշ տվյալներով, ընտանիքի հայրը «Բետոն»ՍՊԸ-ի տնօրենն է, որը հիմնվել է 2002-ին: Ընկերությունը բետոնի 6 գործարան ունի, ինչպես նաև ավտոմատ բետոնախառնիչների ու բետոնապոմպերի սեփական պարկը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: