Հայերեն   English   Русский  

Թուրքիան և ԵՄ-ն սկսում են մաքսային միության վերսկսման շուրջ բանակցությունները


  
դիտումներ: 20289

Թուրքիան և Եվրոպական միությունը սկսում են բանակցություններ վարել մաքսային միության վերսկսման շուրջ: Այս մասին հայտարարել են Թուրքիայի մաքսային և առևտրի նախարարությունից, հաղորդում է «Թրենդ» լրատվական գործակալությունը:

Նախարարությունից հայտնել են, որ Անկարայի և Եվրոպական միության միջև մաքսային միության վերսկսման շուրջ բանակցությունները կմեկնարկեն հունիսի 13-ին Բրյուսելում: Նշվում է, որ Թուրքիան միակ երկիրն է, որ Եվրոպական միության անդամ չէ, սակայն գտնվում է նրա հետ մաքսային միությունում:

Թուրքիան կարող է Եվրոպական միության երկրներ արտահանել 15 հազար ապրանքային իրեր: Անկարան ձգտում է Եվրոպական միության հետ մաքսային միության պայմանների վերանայման, համաձայն որի՝ Թուրքիան պետք է իր շուկան բացի երրորդ երկրների համար, որոնք ազատ առևտրի մասին համաձայնագիր կստորագրեն Եվրոպական միության հետ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: