Հայերեն   English   Русский  

Սնն­դամթերքը անցած տարվա համեմատ թան­կացել է 6.2 տոկոսով. «Հայկական ժամանակ»


  
դիտումներ: 1542

«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ արդեն երկրորդ ամիսն անընդմեջ Հայաստանում սննդամթերքի գների տարօ­րինակ բարձր մակար­դակ է արձանագրվում: Նույնիսկ պաշտոնական վիճակագրությունն է ար­ձանագրում այդ փաստը:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարա­կած զեկույցի համաձայն՝ սնն­դամթերքը այս տարվա մայիսին անցած տարվա համեմատ թան­կացել է 6.2 տոկոսով: Սա ամենա­բարձր ցուցանիշն է այս տարվա նախորդ ամիսների համեմատ: Սննդամթերքի թանկացման տեմպը գնալով աճում է, և, օրինակ, փետրվար-մարտի համե­մատ թանկացման տեմպը աճել է մոտ 1.8 անգամ:

«Թե կոնկրետ որ ապրանքների թանկացման հաշվին է այսպես աճում տեմպը, ասել հնարավոր չէ: Խնդիրն այն է, որ այս տարվա տվ­յալ ամիսը անցած տարվա նույն ամսվա հետ համեմատությունը, տասներկուամսյա գնաճի ցուցանիշը կարևորագույնն է, և իր դրամավարկային քաղաքականության գործիքները կիրառելիս ՀՀ կենտրոնական բանկը օգտվում է հենց այդ ցու­ցանիշից:

ԱՎԾ-ն գնաճի վերա­բերյալ իր պարբերական զեկույցի կազմման մեթոդոլոգիան, ի դեպ, փոխել է այս տարվա փետրվա­րից: Հենց այն պահից, երբ սնն­դամթերքի տասներկուամյա գնա­ճը սկսեց նորանոր բարձունքներ գրավել: Հիմա ԱՎԾ-ն ներկայաց­նում է միայն ընդհանուր գնաճի ցուցանիշը, բայց քողարկում է նույն ցուցանիշը առանձին ապրանքախմբերի մասով:

Տարօրինակը միայն այն չէ, որ սննդամթերքը թանկացել է անցած տարվա նույն ամիսների համե­մատ: Շատ տարօրինակ է անցած տարվա դեկտեմբերի համեմատ գների փոփոխությունը: Գործ ունենք տա­րօրինակ երևույթի հետ, որը արձանագրվել է անցած տարվա նույն ժամանակահատվածում: Ինչպես տեսնում ենք, դինամիկան ճիշտ հակառակն է. անցած տարվա 5 ամիսներին գները գնալով նվազել են դրան նախորդած տարվա դեկտեմբերի համեմատ: Մինչդեռ այս տարի տեղի է ունեցել ճիշտ հակառակը»,-գրում է թերթը:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»-ի՝ 13.06.17թ. համարում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: