Հայերեն   English   Русский  

​Հոգեբանները պատմել են մարդկանց համար միայնության հետևանքների մասին


  
դիտումներ: 1027

Ամերիկացի գիտնականները պատմել են, թե ինչի կարող է միայնությունը հանգեցնել: Գրում է Russian.rt.com-ը:

Ինչպես հայտնում է EurekAlert!, լրատվական պորտալը` հրապարակելով ուսումնասիրության հակիրճ բովանդակությունը, մասնագետներն այն եզրահանգման են եկել, որ միայնությունը եսակենտրոնության է հանգեցնում:

Բացի այդ, հոգեբանները նաև հակադարձ կախվածությունն են հայտնաբերել, որի համաձայն` եսակենտրոնությունը միայնության է հանգեցնում:

«Եթե դուք ավելի եսասեր եք դառնում, ռիսկի եք դիմում ինքներդ ձեզ սոցիալական մեկուսացման մեջ թակարդել», - հայտարարել է հոգեբանության պրոֆեսոր Ջոն Կասիոպոն:

Ինչպես նշել է ուսումնասիրության մեկ այլ հեղինակ Ստեֆանի Կասիոպոն, կանխատեսելի էր, որ միայնությունն ազդում է եսակենտրոնության վրա, սակայն հակադարձ ազդեցությունն իսկական անակնկալ է դարձել ուսումնասիրությանը մասնակցած գիտնականների համար:

Միայնության և եսակենտրոնության միջև կապի ուսումնասիրության շրջանակներում 11 տարիների ընթացքում մասնագետները 50-69 տարեկան 229 մասնակցի են ուսումնասիրել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: