Հայերեն   English   Русский  

«Ավելի լավ է շտապել, քան ուշանալ». Երվանդ Քոչար


  
դիտումներ: 1889

Այսօր ժողովրդական նկարիչ Երվանդ Քոչարի ծննդյան օրն է։

ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Երվանդ Քոչարը հայ քանդակագործության և գեղանկարչության ամենանշանավոր ներկայացուցիչներից է, եռաչափ և կինետիկ գեղանկարչության հիմնադիրներից:

Քոչարը ծնվել է 1899թ.-ին` Թիֆլիսում: Քոչարը բազմաժանր, բազմազան տեխնիկայով աշխատող արվեստագետ էր։ 1948թ.–ին մոմաներկերի գյուտի համար ԽՍՀՄ Մինիստրների խորհրդին առընթեր Գյուտերի և հայտնագործությունների կոմիտեից ստացել է հեղինակային վկայագիր։ Նրա անունով է կոչվում Երևանի փողոցներից մեկը։ Քոչարի արվեստը իր մեջ ներառում է համաշխարհային հին ու նոր արվեստի, ինչպես և ժամանակակից նորարարական ուղղությունների շատ գծեր ու սկզբունքներ, սինթեզում հայ արվեստի հետ և, չնայած ոճական ու ձևական կողմերի և միջոցների բազմազանությանն ու հարստությանը, մնում է ռեալիստական ամուր հիմքի վրա։

Երվանդ Քոչարի հայտնի արտահայտություններից են. «Ավելի լավ է շտապել, քան ուշանալ», «Մարդը ծնվում է իր անավարտ դեմքով ու բնավորությամբ, բայց նրա ապրելաձևը հղկում ու ավարտում է պակասը», «Սերը միակ բանն է, որ ապրում է, երբ սոված է՝ մեռնում է, երբ կշտանում է»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: