Հայերեն   English   Русский  

​ԻՊ-ի առաջնորդը կարող է ոչնչացված լինել ՌԴ ռազմատիեզերական ուժերի իրականացրած ռմբակոծությունների հետևանքով. ՌԴ ՊՆ


  
դիտումներ: 555

«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադին կարող էր զոհվել մայիսի 28-ին Ռաքքայի մերձակայքում Ռուսաստանի Դաշնության ռազմատիեզերական ուժերի իրականցրած օդային հարվածների հետևանքով:

Այդ մասին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից: Գրում է Russian.rt.com-ը:

«Տեղեկության համաձայն, որը հստակեցվում է տարբեր աղբյուրներից, ԻՊ-ի ռազմական խորհրդի անդամների խորհրդակցությանը, երբ ՌԴ ռազմատիեզերական ուժերը օդային հարվածն իրականացրել են, մասնակցություն է ցուցաբերել նաև ԻՊ-ի առաջնորդ Իբրահիմ Աբու Բաքր ալ Բաղդադին, որը ռմբակոծության հետևանքով զոհվել է», - հայտնել են գերատեսչությունից:

Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Դեյր Էզ Զոր նահանգնում գտնվող սիրիական Էլ Մայադին քաղաքը ԻՊ-ի նոր «մայրաքաղաք» է դարձել:

Հունիսի 11-ին նաև հաղորդվել էր, որ ԻՊ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադին ենթադրաբար զոհվել է Ռաքքայում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: