Հայերեն   English   Русский  

​2017-ի 2-րդ եռամսյակում ներգնա տուրիզմի ոլորտում մոտ 25 տոկոսի չափով աճ է գրանցվել


  
դիտումներ: 417

Հյուրանոցների ասոցիացիայի նախագահ Հակոբ Հակոբյանը փաստում է, որ 2017 թվականին, նախորդ տարվա համեմատ, ներգնա տուրիզմի ոլորտում զգալի աճ է արձանագրվել: Այդ աճը տարվա 2-րդ եռամսյակի արդյունքներով կազմում է մոտ 25 տոկոս:

Մասնագետն այդ աճը կապում է նաև յուրանոցային քաղաքականության ոլորտի առաջարկների բազմազանության հետ:

“Երևանում հնարավոր է մինչև անգամ 5-6 հազար դրամով հյուրանոցային համարներ գտնել: Այսօր Հայաստանն այս առումով բավական մրցունակ է, քան նախկինում, ինչնէլ նպաստում է զբոսաշրջիկների հոսքի ավելացմանը: Ունենք մեծ թվով զբոսաշրջիկներ հատկապես Իրանից և արաբական երկրներից”,- ասաց Հակոբ Հակոբյանը:

Նա համամիտ չէ այն տեսակետի հետ, որ Հայաստանն արտասահմանցի զբոսաշրջիկներին առաջարկելու քիչ բան ունի: Ըստ նրա`Երևանը շատ գեղեցիկ քաղաք է, և զբոսաշրջիկներն այստեղ տեսնելու շատ բան ունեն:

“Մարդիկ, որպես կանոն, գոհ են մնում մայրաքաղաքի ժամանացային կենտրոններ այցելելուց, տեղական կոնյակը և ուտեստները համտեսելուց: Բացի եկեղեցիներ ու մշակութային վայրեր այցելելուց, զբոսաշրջիկներին առաջարկվում է նաև արկածային, գյուղական տուրիզմ: Ցավում եմ, որ Հին Երևան ասվածը դեռևս չկա, մինչդեռ կարող էր մեծ թվով զբոսաշրջիկներ գրավել”,- ասաց Հակոբ Հակոբյանը:
Ասուլիսի մյուս բանախոս, Հայաստանի տուրօպերատորների ասոցիացիայի փոխնախագահ Մարինե Կպրյանի խոսքով` հայաստանյան շատ հյուրանոցներ, իրենց փոքր չափերով պայմանավորված, չեն կարողանում զբոսաշրջիների մեծ խմբեր ընդունել:
“Ամեն ինչ արվում է ոչ միայն տարեց զբոսաշրջիկների, այլ նաև երիտասարդների Հայաստան բերելու ուղղությամբ` ապահովելով վերջիններիս հետաքրքիր ժամանցը”,- ասաց Մարինե Կրպյանը:
“ԷՊԻԿ” միջազգային նախագծի համահիմնադիր Գևորգ Ավետիսյանն էլ խոսեց կրթական տուրիզմի մի հետաքրքիր նախագծի մասին, որն իրականացվելու է “Արմենիա Թրավել” ընկերության հետ համատեղ:
“Կրթական տուրիզմի շրջանակներում նախորդ տարի Հայաստան եկավ 100 ուսանող։ Այս տարի ավելի շատ են գալու։ Հայաստան այցելում են հիմնականում 50-60 տարեկան զբոսաշրջիկներ, և մեր նպատակն է մեր երկիր բերել նաև երիտասարդներին ու ուսանողներին, որպեսզի նրանք ավելի լավ ճանաչեն Հայաստանը, տարածեն ինֆորմացիա մեր երկրի մասին։ Հայաստանը բացակայում է կրթական տուրիզմի քարտեզներևից, և մեր նպատակներից մեկն էլ` դրանցում ներառվելն է: Այս տարի կրթական տուրիզմի շրջանակներում Ծաղկաձորում օգոստոսի 1-21-ը կանցկացվի ամառային դպրոց-ճամբար։ Կլինեն 200 այլազգի ուսանողներ, 50-100 սփյուռքահայ ուսանողներ, 50 ուսանողներ էլ՝ ՀՀ բուհերից։ Տեղացիների համար ամառային դպրոց-ճամբարի ամբողջական փաթեթը կկազմի 250 հազար դրամ, դա բավականին մատչելի է։ Իսկ այլազգիների ու սփյուռքահայերի համար` 970 եվրո”,- տեղեկացրեց Գևորգ Ավետիսյանը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: