Հայերեն   English   Русский  

«Սիրիայի նկատմամբ Վաշինգտոնի դիրքորոշումը սխալ է». Թուրքիայի նախագահ


  
դիտումներ: 619

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է Միացյալ Նահանգների` Սիրիայի վերաբերյալ քաղաքականությունը` սխալ անվանելով Վաշինգտոնի դիրքորոշումը Թուրքիայում ահաբեկչական հայտարարված Քրդական բավորական կուսակցության (PKK) սիրիական ճյուղեր համարվող խմբավորումների նկատմամբ:

Ինչպես հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը, պորտուգալական «RTP» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Էրդողանն անհամաձայնություն է հայտնել Միացյալ Նահանգների` «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD) և Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների (YPG-համարվում է PKK-ի ճյուղավորում) նկատմամբ քաղաքականության հանդեպ:

«PYD-ի և YPG-ի նկատմամբ ԱՄՆ-ի դիրքորոշումն արմատապես սխալ է: ԱՄՆ-ի զինված ուժերի շարքայինները և սպաները գործում են այդ ահաբեկչական կառույցների հետ իրենց քայլերը համաձայնեցրած: Ցավոք, Պենտագոնը ահաբեկիչներին մեծ քանակությամբ զենք է մատակարարել»,- ասել է Թուրքիայի նախագահը:

Վերջինս հավելել է, որ չնայած մայիսի 16-ին Վաշինգտոնում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ հադիպմանը նրան անձամբ արված զգուշացմանը` ամերիկյան կողմը Ռաքքայի գործողությունում չի փոխել իր դիրքորոշումը և որոշել է այն անցկացնե PYD-ի և YPG-ի հետ միասին:

Միևնույն ժամանակ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախազգուշացրել է, որ Թուրքիայի նկատմամբ չնչին սպառնալիքի դեպքում` կապված Ռաքքայի գործողության հետ, Անկարան անհապաղ պատասխան հարվածով հանդես կգա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: