Հայերեն   English   Русский  

​Քեթի Փերին ներողություն է խնդրել Թեյլոր Սվիֆթից


  
դիտումներ: 954

Աշխարհահռչակ երգչուհիներ Թեյլոր Սվիֆթի և Քեթի Փերիի միջև սառը պատերազմի մասին վաղուց են լեգենդներ հյուսվում: Ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ Քեթի Փերիի պատճառով Թեյլոր Սվիֆթի համաշխարհային շրջագայությունից օրեր առաջ նրա պարողների խումը լքեց երգչուհուն:

Սվիֆթը վիրավորվել էր Քեթի Փերիի նման վարքագծի պատճառով և Bad Blood անվանումով տեսահոլովակ թողարկել, որը երգչուհու երկրպագուների կարծիքով հենց Քեթի Փերիին էր ուղղված:

Իսկ հետագայում երգչուհիները տարբեր առիթներով ակնարկներով վիրավորել են միմյանց: Սակայն այժմ արդեն կարծես վեճը հարթվել է:

Քեթի Փերին Արիանա Հաֆինգթոնին տված հարցազրույցի շրջանակներում շատ ճիշտ խոսքեր էր ընտրել մրցակցի հասցեին. «Ես ներում եմ նրան և ցանկանում եմ ներողություն խնդրել այն ամենի համար, ինչ արել եմ: Հույս ունեմ, որ նա նույն կերպ կվարվի: Ես սիրում եմ նրան և լավագույնը մաղթում: Ինձ թվում է՝ նա հիասքանչ երգեր է գրում: Վստահ եմ, եթե մենք՝ հայտնի և ուժեղ կանայք, կաորղ ենք տարաձայնությունները հարթել, ապա ամբողջ աշխարհը կասի «Միգուցե մենք նույնպես կարող ենք: Հետաքրքիր է ինչ կարծիք այս ամենի մասին կունենա Թեյլորը», - հայտարարել էր Քեթի Փերին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: