Հայերեն   English   Русский  

Ինչու՞ է Իրանը ԻՊ-ին հարվածել հենց քրդաբնակ նահանգներից. իրանագետ


  
դիտումներ: 343

«Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցին հարվածներ հասցրած իրանական միջին հեռավորության բալիստիկ հրթիռներն արձակվել են Իրանի երկու քրդաբնակ նահանգների՝ Քրդստանի և Քերմանշահանի տարածքներից:

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆբ-յան էջում գրում է.

«Կարծում եմ, նշված տարածքներն ընտրվել են ոչ միայն զուտ ռազմական նպատակահարմարության առումով, այլ նաև քարոզչական բաղադրիչը հաշվի առնելով, քանի որ թեհրանյան վերջին ահաբեկչություններն իրականացնողները սերում էին Քրդստան նահանգի Ավրամանի շրջանից»:

Արդեն հայտնել ենք, որ շաբաթ օրը Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ գտնվող Սիրիական Դեր Զոր քաղաքում՝ ի պատասխան անցյալ շաբաթ Իրանի խորհրդարանի և Հոմեյնի դամբարանի վրա իրականացված ահաբեկչական հարձակումների, որոնց հետևանքով 18 մարդ զոհվեց:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: