Հայերեն   English   Русский  

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն Ադրբեջանում են


  
դիտումներ: 804

Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Մինսկի խմբի համանախագահները, ովքեր զբաղվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով, ժամանել են Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» լարտվական գործակալությունը, համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտին, Ռիչարդ Հոգլանդին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Համանախագահներն անցած շաբաթ այցելել էին Հայաստան և Արցախ: Ակնկալվում է, որ տարածաշրջան այցից հետո համանախագահները հանդես կգան հայտարարությամբ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: