Հայերեն   English   Русский  

Լոնդոնի հրդեհի զոհերի թիվը հասավ 79-ի


Ոստիկանությունը 74 անհետ կորածներին հայտարարեց մահացած


  
դիտումներ: 583

Լոնդոնում Grenfell Tower բազմահարկ բնակելի շենքում բռնկված հրդեհի հետևանքով զոհվածների թիվը հասել է 79-ի:

Այս մասին հայտարարում է Լոնդոնի քաղաքային ոստիկանությունը: Հրամանատար Սթյուարդ Քանդիի խոսքով՝ 5 մարդու մահը ճշտված էր, իսկ 74-ը համարվում էին անհետ կորած:

«Սարսափելի իրականությունն այն է, որ բոլոր զոհերի ինքնությունը հաստատել չի հաջողվել: Որոշ ընտանիքներ կորցրել են մեկից ավելի ազգականի»,-ասել է Սթյուարդը:

Հրապարակվել են նաև կադրեր շենքի ներսից, որոնք ցույց են տալիս հրդեհի պատճառած վնասի ծավալները:

Displaying 3500.jpg





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: