Հայերեն   English   Русский  

Մալուխով խեղդամահ են արել 72-ամյա կնոջ. կասկածյալը որդին է


  
դիտումներ: 264

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հունիսի 18-ին, ժամը 20.40-ին, ոստիկանության Մարտունու բաժին զանգահարած տղամարդը հայտնել է, որ 1969 թ. ծնված Հովհաննես Ս.-ն հարձակվել է մոր՝ 1945 թ. ծնված Գրետա Սահակյանի վրա:

Մեկնած օպերատիվ խումբը տանը հայտնաբերել է Գ. Սահակյանի դիակը` մալուխով խեղդամահ արած վիճակում:

Հովհաննես Ս.-ն դեպքի վայրից դիմել է փախուստի:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում՝ նույն օրը, ժամը 23.32–ին, մորը սպանելու կասկածանքով բաժին բերման է ենթարկվել որդին՝ Հովհաննես Ս.-ն, որը հունիսի 19-ին, ժամը 2-ին, որպես կասկածյալ ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: