Հայերեն   English   Русский  

Ադրբեջանում կրկին ձերբակալել են ընդդիմադիր կուսակցության ակտիվիստի


  
դիտումներ: 262

Այսօր՝ հունիսի 19-ի առավոտյան, Բաքվի «Մայիսի 28» մետրոյի կայարանի մոտակայքում գտնվող Ջ. Ջաբարլիի հուշարձանի առջև ընդդիմադիր Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության ակտիվիստ Ֆիզուլի Հուսեյնովը միանձնյա բողոքի ցույց է անցկացրել:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Կոնտակտ» լրատվական կայքը, ցուցարարի ակցիան ուղղված է եղել Ադրբեջանի քաղբանտարկյալներին ազատ արձակելուն: Ֆիզուլի Հուսեյնովն անձայն կանգնած է եղել՝ ձեռքում քաղբանտարկյալներին ազատ արձակելու կոչ պարունակող պաստառ:

Նա ոստիկանների կողմից ձերբակալվել է և տարվել ոստիկանական բաժանմունք: Հատկանշական է, որ դա եղել է Հուսեյնովի երկրորդ նմանատիպ ակցիան նույն վայրում և նույն լոզունգով: Մեկ ամիս առաջ ոստիկանությունը զգուշացրել էր նրան նման ակցիա կրկնելու դեպքում հնարավոր հետևանքների մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: