Հայերեն   English   Русский  

Կրկնակի քննադատություն և բանավեճի հրավեր ՀՀ վարչապետ Կարեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ


  
դիտումներ: 1428

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կենսագիտության ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԽ ՀԿ-ի նախագահ Պրոֆ. Սիներիկ Հայրապետյանը հերթական ԲԱՑ նամակով դիմում է վարչապետ Կարեն Կարապետյանին:

Մեծարգո՛ Վարչապետ

<<Համահայկական գիտական խորհուրդ>> (ՀՀ ԳԽ) ՀԿ-ի նախագահության անունից Ձեզ ուղղված մեր նախորդ բաց նամակի նպատակն էր մեր մասնագիտական օժանդակությունն առաջարկել ՀՀ նախագահի ղեկավարությամբ Ձեր կողմից իրականացվող վարչատնտեսական բարեփոխմանն ուղղված նախաձեռնություններին, քանզի համոզված ենք, որ ներկա հետամնաց ու կոռումպացված գիտահամալսարանական համակարգով անհնար է երկրում ապահովել քաղաքակիրթ սոցիալ-տնտեսական զարգացում:

Ակնկալվում էր, որ մեր նամակում շարադրված առաջարկությունները, որոնք վերաբերում են բնագավառի բարեփոխմանը և թելադրված են միջազգային մասնագիտական փորձառությամբ, Ձեր կողմից լուրջ քննարկման կարժանանան: Սակայն, որպես իմ նամակի պատասխան՝ ստացա Կրթության և գիտության նախարարության հիմնական գիտաավերիչ օղակներից մեկի ղեկավարի` ԳՊԿ-ի նախագահի, անհեթեթ գրությունը: Մինչդեռ, եթե հավատանք այդ չինովնիկի կողմից իրականացվող գիտության միջոցների խմբակային թալանի, գիտական շառլատանությունների ու անօրինական կամայականությունների մասին ՀՀ Վերահսկիչ ծառայությունների հայտարարություններին և մամուլի բազմաթիվ հրապարակումներին, նա վաղուց պիտի առնվազն զրկված լիներ բնագավառում որևէ ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից:

Ուստի, մեր առաջարկությունների նկատմամբ Ձեր կողմից ոչ համարժեք վերաբերմունքը ստիպում է մեզ նորից դիմել Ձեզ խնդրանքով` լուրջ բանավեճի առարկա դարձնելու մեր կողմից առաջարկվող գիտահամալսարանական համակարգի բարեփոխման վերաբերյալ մեր նախորդ նամակում շարադրված դրույթները:

Ձեր դրական արձագանքի դեպքում կներկայացնեմ մեր կողմից հնարավոր քննարկմանը մասնակցող, միջազգային փորձին քաջատեղյակ, առաջատար գիտնականների ցանկը, որոնց անունները դեռ ձեռնպահ եմ մնում նշելու՝ նրանց <<չինովնիկական տեռորի>> առարկա չդարձնելու համար»:,-ասվում է նամակում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: