Հայերեն   English   Русский  

Ադրբեջանցիներին ոչխար համարելը վտանգավոր միտում է. փորձագետ


  
դիտումներ: 1204

Հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում լարվածություն ստեղծելով՝ Ադրբեջանը նպատակ ունի սեփական ժողովրդի ուշադրությունը շեղել տնտեսական և սոցիալական խնդիրներից:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս տեսակետը հայտնեց «Ռազմինֆո» կայքի փորձագետ Տարոն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ այժմ էլ այդ երկրում նմանատիպ խնդիրներ կան՝ նավթի գները նվազել են, խոշորագույն՝ Ադրբեջանի միջազգային բանկը սնանկացել է և այլն:

«Իլհամ Ալիևի իշխանության գալուց հետո ադրբեջանական հասարակությանն ագրեսիվ են դարձրել, մաքսիմալիստական խոստումներ տվել: Սպասելիքները նրանց մոտ առավելագույն են և նրանցից պետք չէ սպասել փոխզիջումային տրամադրություն»,- նշեց փորձագետը:

Հայաստանն այս դեպքում՝ միակ ելք ունի, այն է՝ զարգանալ:

Փորձգետը նշեց, որ շատ դեպքերում երկու կողմերն էլ թյուր պատկերացմումներ ունեն միմյանց մասին. «Երբ հայերը մտածում են, թե հայկական կողմ կհասնի Բաքու, երբ ուզի, որ նրանք ոչխարներ են. սա շատ վտանգավոր է: Նրանք ոչխար չեն, այլ կրթվում են, զինվում են, այս պարագայում մենք պետք է զարգանանք։ Լինում է մյուս ծայրահեղությունը, երբ գերագնահատում են Ադրբեջանի ուժը և մտածում են, թե նրանք կարող են գալ և հասնել Ստեփանակերտ կամ Երևան: Այս պահին կարելի է ասել, որ ուժերի բալանսը հայ- ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով գրեթե պահպանված է»:

Ըստ Հովհաննիսյանի՝ նման լարումները անընդհատ կարող են լինել, քանի դեռ Ադրբեջանը շարունակում է իր քաղաքականությունը: Դրանից խուսափելը միայն Հայաստանից կախված չէ: Նման սրացումներ միշտ էլ սպասելի է, հայկական կողմերը պետք է միշտ պատրաստ լինեն ռազմական գործողությունների վերսկսման։

Տարոն Հովհաննիսյանը չցանկացավ կապել վերջին էսկալացիան զորավարժությունների հետ. «Այո, դրանք երբեմն համընկնում են, բայց խնդիրն ավելի գլոբալ է և կապված վերանշյալի հետ, այսինքն՝ շեղել ադրբեջանցիներին ներքին խնդիրներից»:

Մեկ այլ փորձագետ Գարիկ Հարությունյանի խոսքով՝ հայկական կողմը միշտ համարժեք պատասխան է տալիս հակառակորդին, սակայն միշտ չէ, որ այդ մասին հայտարարվում է, բացի այդ Ադրբեջանը հակված է թաքցնելու տեղեկություններն իր զոհերի քանակի մասին: Նրա համոզմամբ՝ ռազմական գործողությունները միշտ էլ անակնկալ կերպով են սկսվում և այդ պատճառով պետք է միշտ պատրաստ լինել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: