Հայերեն   English   Русский  

Հրդեհներից խուսափելու համար խիստ վերահսկողություն կսահմանվի ընդհանուր օգտագործման տարածքներում


  
դիտումներ: 268

Երևանիքաղաքապետարանումկայացածաշխատանքայինհերթականխորհրդակցությանժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներին և մայրաքաղաքի 12 վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է խստացված հսկողություն սահմանել ընդհանուր օգտագործման բոլոր այն տարածքներում, որտեղ, շոգ եղանակով պայմանավորված, առկա է հրդեհների առաջացման հնարավոր վտանգ:

«Ամռան շոգ եղանակը միշտ էլ հրդեհների առաջացման որոշակի ռիսկերի է բերում, ինչը կանխարգելելու նպատակով անհրաժեշտ է պատկան մարմինների հետ համագործակցված խստորեն վերահսկել մայրաքաղաքի ընդհանուր օգտագործման բոլոր այն տարածքները, որտեղ մեր համաքաղաքացիները նախընտրում են կազմակերպել իրենց հանգիստը: Սրան զուգահեռ նաև համապատասխան քայլեր ձեռնարկեք հանրության իրազեկվածության բարձրացման ուղղությամբ, որպեսզի առավել զգոն և ուշադիր լինեն՝ անզգուշաբար հրդեհի առաջացում և կրակի տարածում թույլ չտալու համար: Բացի այդ, հաշվի առնելով, որ ամռան շոգին մասնավորապես հրավառությունները կարող են հանգեցնել խոշոր հրդեհների առաջացման, խիստ վերահսկողություն իրականացրեք այս ուղղությամբ և սահմանափակեք հատկապես հրդեհավտանգ տարածքներում հրավառությունների կազմակերպումը», - ընդգծելէ քաղաքապետ ՏարոնՄարգարյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: