Հայերեն   English   Русский  

​Թեյլոր Սվիֆթի ընկերուհիները մտահոգված են, որ նոր ընկերը օգտագործում է երգչուհուն


  
դիտումներ: 419

Երգչուհի Թեյլոր Սվիֆթը, որը չի կարողանում միայնակ մնալ, իր նոր սիրավեպն է վայելում դերասան Ջո Էլվինի հետ; Սակայն պարզվում է այդ սիրավեպը երգչուհու ընկերուհիներին շատ է մտահոգում: Գրում է Popcornnews.ru-ն:

Ինչպս հայտնի է, Ջո Էլվինը հասցրել է ընդամենը մեկ ֆիլմում նկարահանվել, որն այնքան էլ հաջող չի կարելի անվանել:

Իսկ ահա այժմ արդեն երգչուհու հետ սիրավեպ սկսելուց հետո նա սկսել է հոլիվուդյան տարբեր պրոդյուսերներից բազմաթիվ առաջարկներ ստանալ:

Եվ հենց այդ հանգամանքն էլ ստիպել է երգչուհու ընկերուհիներին մտածել, որ միգուցե այդ ամենը պատահականություն չէ:

Սվիֆթի ընկերուհիները մտածում են, որ դերասանն օգտագործում է սիրելիին դերասանի կարիերան ամրապնդելու նպատակով և որ նրա գլխավոր երազանքն իսկական աստղ դառնալն է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: