Հայերեն   English   Русский  

«Կարծում եմ՝ սա իմ վերջին այցն է Հայաստան». Գիա Կանչելի


  
դիտումներ: 1065

Երևանում տեղի է ունենում փառատոն նվիրված ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գիա Կանչելիին:

Վրացի մեծանուն կոմպոզիտորը, որը սիրված շատ ֆիլմերի երաժշտության հեղինակն է, արդեն Երևանում է:

Գիա Կանչելին «Միմինո» ֆիլմի երաժշտության հեղինակն է։

Կոմպոզիտորը վերջին անգամ Հայաստանում եղել էր 7 տարի առաջ: Դրանից առաջ բազմիցս էր լինում մեր երկրում ՝ Դիլիջանի կոմպոզիտորների տանը: Նա հիացմունքով խոսեց 20-րդ դարի մեծագույն հայ կոմպոզիտորների մասին՝ Ղազարոս Սարյան, Ավետ Տերտերյան, Էդվարդ Միրզոյան, Ալեքսանդր Հարությունյան , որոնց հետ մտերիմ հարաբերություններ է ունեցել:

«Ուրախ եմ, որ ողջ եմ և հաջողվեց ևս մեկ անգամ գալ այս քաղաք, որտեղ շատ եմ եղել ու շատ ընկերներ ունեի, որոնք այսօր, ցավոք, կենդանի չեն: Անկեղծ ասած` կարծում եմ, որ սա իմ վերջին այցն է` նկատի ունենալով առողջական վիճակս: Բայց երջանիկ կլինեմ, եթե նորից, Աստծո կամոք, հաջողվի այցելել այստեղ»,- ասաց նա այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Նա նշեց, որ իր գլխավոր աշխատանքային ոլորտը սիմֆոնիկ և կամերային երաժշտությունն է, սակայն զուգահեռաբար մոտ 60 տարի աշխատել է կինոյում և թատրոնում. «Չեմ կարող ասել, թե կինոերաժշտություն գրելը խանգարում է ինձ հիմնական աշխատանքից: Ես կասեի՝ ընդհակառակը` օգնում է»:

Կանչելիին հուզում է ամբողջ աշխարհում տեղի ուենցող իրադարձությունները՝ իր հայրենիքում, Ռուսաստանում, քաղաքակիրթ և ոչ քաղաքակիրթ աշխարհում. «Մարդ կարող է ապաքաղաքական լինել, բայց դա չի նշանակում, որ նրան չեն հետաքրքում կամ, որ նա անտարբեր է աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ»:

Գիա Կանչելիին նվիրված փառատոնի շրջանակում այսօր Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա կամերային երաժշտության երեկո, որի ժամանակ մենահամերգով հանդես կգան բայանահար Ալեքսանդր Սևաստյանը և կլարնետահար Յուլիան Միլկիսը։ Ծրագրում՝ Գիա Կանչելիի հայտնի մեղեդիներն են՝ գրված թատրոնի և կինոյի համար:

Գիա Կանչելիին նվիրված փառատոնը Երևանում կազմակերպել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: