Հայերեն   English   Русский  

​Վիկտորիա Բեքհեմը մեկնաբանել է ընտանեկան խնդիրների մասին ԶԼՄ-ների տարածած տեղեկությունը


  
դիտումներ: 603

Ինչպես հայտնի է, Դևիդ և Վիկտորիա Բեքհեմներն ամենաամուր աստղային զույգերից են, և հենց այդ պատճառով զարմանալի չէ, որ իրենց ամուսնության տարիների ընթացքում ստիպված են եղել բազմաթիվ հարցազրույցներ տալ իրենց հնարավոր վեճերի և ամուսնալուծությունների մասին: Գրում է Popcornnews.ru-ն:

Օրեր առաջ Վիկտորիա Բեքհեմը կրկին անգամ հերթական հարցազրույցի շրջանակներում մեկնաբանել է լրատվամիջոցների տարածած տեղեկությունն իրենց ընտանիքում առկա լարվածության և խնդիրների մասին:

Հոլանդական Vogue ամսագրին տված հարցազրույցի շրջանակներում դիզայները հերքել է այդ տեղեկությունը և հավելել, որ ինքն ամեն ինչից չափազանց գոհ է:

«Եթե ես իսկապես այնքան խղճուկ ու դժբախտ լինեի, ինչպես պապարացիների նկարահանած լուսանկարներում, ապա հավանաբար իմ երեխաներն այդքան կենսուրախ չէին լինի և իհարկե ես դեռևս ամուսնացած չէի լինի», - հայտարարել է Վիկտորիան:

Հիշեցնենք, որ օրեր առաջ համացանցում տեղեկություն տարածվեց այն մասին, որ Դևիդ Բեքհեմը դավաճանում է կնոջը, իսկ ինչպես հայտնի է նմանատիպ տեղեկություններ շատ հաճախ են հայտնվում, որոնք Վիկտորիան նախընտրում է անտեսել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: