Հայերեն   English   Русский  

​Օրվա կերպարը․ Իվանկա Թրամփը Carolina Herrera ապրանքանիշի զգեստով․ Լուսանկարներ


  
դիտումներ: 861

ԱՄՆ-ի նախագահի սիրելի դուստրը Carolina Herrera նորաձևության տան զգեստով Սպիտակ տանը պաշտոնական միջոցառման է մասնակցել

Պետք է նշել, որ Carolina Herrera-ն Իվանկա Թրամփի ամենասիրելի ապրանքանիշերից մեկն է: Միացյալ Նահանգաների նախագահի դուստրը շատ հաճախ է հենց այս նորաձևության տան զգեստներին նախապատվություն տալիս և բացառություն չէր կազմել նաև հոր երդմնակալության արարողության շրջանակներում պարահանդեսի համար ընտրված շքեղ երեկոյան զգեստը:

Իսկ այժմ արդեն Իվանկան այդ ապրանքանիշի 2490 դոլար արժողությամբ սպիտակ և կարմիր գույնի զգեստով Սպիտակ տանը մասնակցել է նահանգապետերի հանդիպմանը:

Զգեստն Իվանկան համադրել էր բեժագույն բոկոտիկներով և նույն գույնի, սեփական դիզայնով պայուսակով:

Մազերն Իվանկան արձակած էր թողել, իսկ դիմահարդարման հարցում հավատարիմ մնացել գլխավորապես աչքերն ընդգծելու սկզբունքին:

Իվանկա-կերպար

Իվանկա-կերպար





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: