Հայերեն   English   Русский  

​Լիամ Հեմսվորթը և Մայլի Սայրուսը պլանավորում են ամուսնանալ


  
դիտումներ: 786

Արևմտյան լրատվամիջոցների փոխանցմամբ` Լիամ Հեմսվորթը և Մայլի Սայրուսը, որոնք երկարաժամկետ բաժանումից հետո վերականգնել են իրենց հարաբերությունները և նշանադրությունը, պատրաստվում են հուլիսի 4-ին ամուսնանալ: Գրում է Popcornnews.ru-ն:

Աղբյուրները հայտնում են, որ Ամերիկայի անկախության օրն ամուսնանալու նախաձեռնությունը Մայլի Սայրուսին է:

Աղբյուրի խոսքով` երգչուհին միշտ ցանկացել է ամենամտերիմ հարազատների և ընկերների մասնակցությամբ անսովոր հարսանիք կազմակերպել Լաս Վեգասում:

Եվ կարծես ապագա նորապսակները վերջապես պայմանավորվել են հարսանեկան արարողության ամսաթվի մասին: Սակայն տվյալ տեղեկությունը զույգի պաշտոնական ներկայացուցիչները դեռևս որևէ կերպ չեն մեկնաբանել:

Պետք է նշել, որ այս զույգի կայանալիք հարսանիքի մասին արևմտյան լրատվամիջոցներն արդեն բավական երկար ժամանակ է հայտնում են:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: