Հայերեն   English   Русский  

​Գվինեթ Փելթրոուն հայտարարել է դերասանուհու կարիերայի ավարտի մասին


  
դիտումներ: 406

Գվինեթ Փելթրոուն հայտարարել է իր կյանքում կտրուկ փոփոխությունների մասին` նա հրաժարվում է դերասանուհու կարիերայից և պատրաստվում է կենտրոնանալ սեփական բիզնեսի զարգացման խնդրի վրա: Գրում է Popcornnews.ru-ն:

The Today Show հաղորդաշարի շրջանակներում Մեթ Լոերին տված հարցազրույցի ընթացքում դերասանուհին հայտարարել է, որ դերասանական կարիերայում դադար կվերցնի անորոշ ժամանակահատվածով, որպեսզի զարգացնի սեփական lifestyle-ապրանքանիշը:

Գվինեթ Փելթրոուն ոչ միայն հաջողակ օսկարակիր դերասանուհի է, այլ նաև ոչ պակաս հաջողակ գործարար կին է, քանի որ 2008թ.-ին նա հիմնել է lifestyle Goop ապրանքանիշը:

«Ես անհավանական կարիերա եմ ունեցել, սակայն այժմ ինձ ղեկավարում է կոնտենտ ստեղծելու, օգտակար ապրանքներ թողարկելու և ղեկավարելու ձգտումը: Այդ ամենն աստիճանաբար զարգացել է և վերջապես իսկական բիզնեսի վերածվել», - պատմել է Փելթրոուն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: