Հայերեն   English   Русский  

​Պեսկովը մեկնաբանել է Ղրիմի դեմ պատժամիջոցների ընդլայնումը


  
դիտումներ: 2659

Կրեմլը Ղրիմի դեմ Եվրոպական միության սահմանած պատժամիջոցներն օրինական չի համարում: Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Գրում է Russian.rt.com-ը:

Նրա խոսքով՝ Կրեմլի դիրքորոշումը տվյալ հարցի շուրջ ավանդական բացասական է, քանի որ Մոսկվան նախկինի պես համաձայն չէ պատժամիջոցների հետ:

«Մենք պատժամիջոցներն օրինական չենք համարում: Ավելին՝ մենք կարծում ենք, որ այդ պատժամիջոցները վնաս են ոչ միայն մեզ համար, այլ նաև հենց այն երկրներին, որոնք հանդիսանում են դրանք նախաձեռնողը», - ընդգծել է Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղարը:

Հիշեցնենք, որ հունիսի 19-ին Եվրոպական միությունը երկարաձգել է Ղրիմի դեմ սահմանված պատժամիջոցները մինչև 2018թ․ հունիսի 23-ը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: