Հայերեն   English   Русский  

Թուրքիայում կրկին զինծառայողներ են թունավորվել


  
դիտումներ: 220

Թուրքիայում՝ Մանիսայում, զինվորների թունավորման դեպքից հետո այս անգամ Քասթամանում է գրանցվել թունավորման դեպք: Ութ զինծառայող թունավորման ախտանիշներով հոսպիտալացվել է:

Ինչպես հաղորդում է թուրքական «Դիքեն» լրատվական կայքը, երկու սերժանտ և վեց զինծառայող իֆթարից (ռամադան ամսվա ժամանակ երեկյան սննդի ընդունման կարգ) հետո գանգատվել են սրտխառնոցից և փսխումից:

Հաղորդվում է, որ հիվանդանոց տեղափոխված զինծառայողների սնունդը թունավորված է եղել:

Զինծառայողների վիճակը լավ է:

Թուրքիայի արևմուտքում գտնվող Մանիսա շրջանի զորամասերից մեկում զինծառայողները սննդային թունավորում են ստացել, որի արդյունքում 731 զինծառայող հոսպիտալացվել է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: